Մենք առանձնացրել ենք 16 պարզ և օգտակար խորհուրդ ծնողների համար, որոնք ձեզ կօգնեն մեծացնել և դաստիարակել անհավատալի կարողություններով և մտածելակերպով օժտված երեխաներ:
Խորհուրդ 1.
Հնարավորինս շատ երեխաներին ծանոթացրեք իրենց համար անծանոթ մշակույթի հետ:
Տարեք նրանց նոր թանգարաններ, բացահայտեք նոր երկրներ, շփվեք անծանոթ մարդկանց հետ:
Դա կզարգացնի և կնլդայնի երեխաների աշխարահայացքը և մտահորիզոնը:
Խորհուրդ 2.
Խրախուսեք երեխաներրին որպեսզի սովորեն սիրով:
Երեխաները, ովքեր սիրում են կարդալ և սովորել, կշարունակեն իրենց կյանքի ընթացքում լինել հետաքրքրասեր և ներգրավված աշխարհի հետ:
Խորհուրդ 3.
Մի՛ խոսեք միայն բարության մասին:
Անհավատալի երեխաները ի սրտե բարի են, և դա բխում է մանկությունից երեխաներին ակտիվորեն սովորեցնելուց, թե ինչպես բարի լինել:
Սովորեցրեք սեփական օրինակի հիման վրա, կատարեք բարի արարքներ և ձեր երեխաները ձեզ նայելով կսովորեն թե ինչպես դա անել:
Միայն մի խոսեք բարության մասին, այլ գործնական օրինակ ծառայեք ձեր երեխաների համար:
Խորհուրդ 4.
Խրախուսեք երեխաներին հետևել իրենց կրքին:
Երեխաները վարպետանում են այն ասպարեզներում, որոնցում նրանք հմուտ են և հետաքրքրված:
Հնարավոր է, որ ձեր երեխան չսիրի այն ինչ դուք եք սիրել իր տարիքոմ, կամ չցանկանա անել այն ինչ դուք կցանկանայիք:
Նույնիսկ այդ դեպքում խրախուսեք երեխային հասնել իր ցանկացած նպատակին:
Խորհուրդ 5.
Առաջնահերթությունը տվեք ընտանիքի և հատկապես երեխաների հետ ժամանակ անցկացնելուն:
Երեխան առաջին հերթին վստահություն է ձեռք բերում ընտանիքի կողմից ուշադրություն ստանալու դեպքում:
Դա այն նախապայմաններից մեկն է, որը նրան դարձնում է՝ անհավատալի:
Միգուցե դուք հոգնել եք ամեն անգամ նրա հետ ֆիլմեր դիտելուց կամ նույն խաղերը խաղալուց, բայց այդ ամենը նրան օգնելու է դուրս գալ արտաքին աշխարհ և վստահորեն կապել հաստատել այլ մարդկանց հետ:
Խորհուրդ 6.
Թեթև տարեք էկրանի դիմաց անկացրած ժամերը:
Չկա մի ծնող, որը չանհանգստանա համակարգչի առաջ ժամանակ անցկացնող իր երեխայի համար:
Մեր թվային դարում դա դարձել է սովորական երևույթ, բայց պետք չէ շատ խիստ վերաբերվել դրան:
Թողեք, որ երեխան սովորի նոր բաներ, լրացնի իրեն հետաքրքրող բացերը կամ խորացնի իր գիտելիքները:
Խորհուրդ 7.
Ձեր երեխաներին որոշ պատասխանատվություն տվեք:
Ընտրեք երեխայի տարիքին համապատսխան որևէ գործ, որի պատասխանատվությունը կարող է նա ստանձնել:
Օրինակ լվացքի մեքենան գցել կեղտոտ շորերը, ման տալ շանը և այլն:
Սրանք կարող են թվալ չնչին գործեր, բայց քայլ առ քայլ կձևավորեն պատասխանատվության զգացումը:
Խորհուրդ 8.
Մի պարծեցեք ձեր երեխայի անունից:
Բոլոր երեխաներն էլ ունեն ուժեղ և թույլ կողմեր:
Դրանք կարող են ի հայտ տարբեր տարիքներում, եթե ձեր երեխան լավ է երգում 3 տարեկանում քան հարևանի երեխան, դա դեռ չի նշանակում որ ձեր երեխան ավելի լավն է քան հարևանինը:
Եթե երեխային մեծացնեք այն մտքով և համոզմամբ, որ նա ավելի լավն է քան մնացածը, հետագայում կփոշմանեք:
Շարունակությունը կարդացեք հաջորդ մասում: