Այս փաստերը կփոխեն մեծահասակների պատկերացումները երեխաների մասին
Փոքրիկ երեխաները իսկական հրեշտակներ են, սակայն շատ հաճախ, նրանց կապրիզները ուղղակի անհնար է տանել:
Մեր տեսության մեջ 10 հետաքրքրաշարժ փաստեր են նորածին երեխաների մասին, որոնց մասին ամենայն հավանականությամբ դուք չգիտեք։
-
3 վայրկյան = 1 երեխա
Ամեն 3 վայրկյանը մեկ, աշխարհում ծնվում է մեկ երեխա:
-
Մոր հոտը
Երեխաները սովորում են ճանաչել մոր ձայնն ու հոտը անմիջապես ծնվելուց հետո: Տեսողությամբ, մորը սկսում են ճանաչել մի քանի շաբաթից:
-
Փոքրիկ խալեր
80% երեխաները ծնվում են խալերով:
-
Ոսկորներ
Երեխաներն ունեն 300 ոսկոր: Մեծանալու հետ, դրանցից որոշները սերտաճում են: Մեծահասկաների մոտ կա 206 ոսկոր:
-
Լաց թե ճիչ
Երեխաները իրականում չեն կարող լացել, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս արցունք չի արտադրվում: Առաջին շաբաթների ընթացքում նրանք հիմնականում ճչում են:
-
Կերակուրից հրաժարվելը
Որոշ գիտնականներ եզրակացնում են, որ գլուխը տարուբերելը ի նշան մերժման, առաջացել է նրանից, որ երեխաները շրջում են գլուխը կերակուրից, երբ սոված չեն:
-
Ծնկոսկրեր
Նորածին երեխաների մոտ չկան ծնկոսկրեր: Դրանք սկսում են ձևավորվել մոտ 6 ամիս հետո:
-
Լանուգո
Մոր արգանդում երեխաների մարմնին մազեր են աճում: Դրանք այնքան են աճում մինչև պատում են երեխայի ամբողջ մարմինը: Այդ մազածածկույթը կոչվում է լանուգո, և դրանք թափվում են, ծնվելոուց մի փոքր առաջ:
-
Քաշի ավելացում
Նորածինները առաջին 5 ամսում կրկնապատկում են իրենց քաշը:
-
Քուն
Երեխաները երբեմն քնում են բաց աչքերով: