Երեք խոզուկները հեքիաթ

Մարտի 27, 2019
8312 դիտում

Սիրված մանկական հեքիաթի՝ <Երեք խոզուկները> մուլտը փոքրերի համար։

Լինում են չեն լինում երեք խոզուկ են լինում՝ Նաֆ Նաֆը, Նիֆ Նիֆը և Նուֆ Նուֆը: Նրանք ապրում էին անտառի հարևանությամբ: Ողջ ամառ ուրախ խաղում էին, պարում, թռչկոտում: Թվում էր, թե ամառը երբեք չի ավարտվի: Նրանք չէին էլ մտածում տուն կառուցելու մասին: Բայց ահա անհոգ ամառն ավարտվեց: Զգացվեց աշնան շունչը:
 
Նուֆ Նուֆը նկատելով թափվող տերևները, եղբայրներին առաջարկեց տուն կառուցել: Բայց ո~վ էր նրան լսողը: Եղբայրներն այնպես էին տարված խաղով...
- Մինչև ձմեռ դեռ այնքան ժամանակ կա: Դեռ կհասցնենք կառուցել,- ասում էին նրանք: 
Նուֆ Նուֆը որոշեց քարե տուն կառուցել: Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա:
- Փոխանակ մեզ հետ ուրախանաս, քա՞ր ես կրում: Դեռ կհասցնես…
Բայց ահա եկավ առաջին անձրևը և Նաֆն Նաֆն ու Նիֆ Նիֆը որոշեցին տուն կառուցել: Նիֆ Նիֆը կառուցեց իր տունը փայտից: Իսկ Նաֆ Նաֆը՝ ծղոտից:
Դեռ նոր էին ավարտել իրենց տները, երբ վրա հասավ ցուրտը: Մոտակայքում լսվեց սոված գայլի ոռնոցը: Գայլը եկավ ու կանգնեց Նաֆ Նաֆի տան առաջ:..

Թողնել մեկնաբանություն

Նմանատիպ մուլտֆիլմեր