Օգտագործման համաձայնագիր

Դառնալով Erexa.am-ի օգտատեր` Դուք ընդունում եք սույն օգտագործման համաձայնագրի պայմանները:

Գրանցվելով Erexa.am կայքում` Դուք վստահում եք Erexa.am-ին Ձեր տվյալները, որոնք են՝ Ձեր անուն ազգանունը, հեռախոսահամարը, ծննդյան ամիս ամսաթիվը, էլ հասցեն, որոնք հրապարակման ենթակա չեն։

Այս տվյալները օգտագործվում են erexa.am օնլայն խանութից գնումներ կատարելու դեպքում առաքման համար։

 

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները

Erexa.am կայքում տեղադրված ցանկացած տեղեկությունն ու նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքների մասին սահմանված օրենքով և հանդիսանում են Erexa.am-ի սեփականություն: Դուք չեք կարող պատճենել, վերարտադրել, տարածել, հրապարակել, վերցնել, պահպանել, փոխանցել կամ օգտագործել կայքի ոչ մի մասը, կամ այնտեղ տեղադրված տեղեկությունը:

Օգտվելով Erexa.am-ի ծառայություններից` Դուք հաստատում եք այն, որ կրում եք բացառիկ պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված բովանդակության համար:

Եթե Erexa.am-ում Դուք սխալ կոնտակտային տվյալներ եք տեղադրում կամ օգտվում եք կայքից ուրիշ անվան տակ, մենք մեզ իրավունք ենք վերապահում Ձեր կոնտակտային տվյալները տրամադրել տուժված կողմին միայն օրենքով սահմանված կարգով:

  1. Չ՛ձեռնարկել որևէ գործողություն, որը կբերի կայքի ենթակառուցվածքի անհամաչափ բարձր ձանրաբեռնմանը;
  2. Չ՛օգտագործել ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
  3. Չ՛կանխել և չփորձել կանխել կայքի աշխատանքն ու այտեղ ընթացող այլ գործունեությունը. նաև չկանխել ավտոմատ ծրագրերի և պրոցեսների աշխատանքը;
  4. Չ՛օգտագործել այլ օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի տվյալ օգտատիրոջ հետ գործարք կատարելու համար;
  5. Չ՛քննադատել մոդերատորների և ադմինիստրացիայի գործողությունները որևէ այլ տարբերակով, բացի ուղիղ էլեկտրոնային նամակագրությունից;
  6. Չ՛օգտագործել անուններ, որոնք նման են այլ օգտատերերի անուններին` իրենց տեղ ներկայանալով և իրենց անուններից հաղորդագրություններ գրելով:

 

Erexa.am-ը պարտավորվում է ջանքեր գործածել հետևյալ համաձայնագրով իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար` ներառյալ կայքի ծառայությունների նորմալ աշխատանքը և երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից:

Ծառայությունների բարձր որակը պահելու համար Erexa.am-ը կարող է սահմանափակել օգտատիրոջ գործողությունները:

Erexa.am-ը կարող է արգելել օգտատիրոջ մուտքը կայք, եթե նա խախտում է տվյալ համաձայնագրի պայմանները և պատասխանատվություն չկրելով իր գործողությունների համար ո’չ օգտատիրոջ և ո’չ էլ երրորդ անձանց դիմաց:

Erexa.am-ի ադմինիստրացիան իրավունք է վերապահում ցանկացած պահին օգտատիրոջ հետ տվյալների ճշտելը և պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վերոհիշյալները չտրամադրելը հավասարեցվում է ոչ պատշաճ տեղեկությունների տրամադրելուն: Այն դեպքում, երբ օգտատիրոջ կոցմից տրամադրված փաստաթղթերը չեն համապատասխանում գրանցվելիս տրամադրված տվյալների հետ, Erexa.am-ը իրավունք ունի օգտատիրոջը մերժելու և նրան Erexa.am-ի մուտքը փակելու առանց նախաղգուշացման:

Օգտատերը իրավունք ունի կայքի աշխատանքի հետ կապված իր դժգոհությունները հղի հետադարձ կապի միջոցով: Բողոքները կդիտարկվեն դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Կայքով օգտվելու պայմանում Դուք համաձայն եք`

Չ՛հրապարակել և չ՛փոխանցել որևէ ապօրինի, սպառնացող, վիրավորական, վարկաբեկող կամ ոչ պատշաճ տեղեկություններ կամ նյութեր, որոնք խախտում են մարդու իրավունքները, խթանում են քրեական վարք կամ հանրային անկարգություններ:

Չ՛հրապարակել առաջարկներ, որոնք պարունակում են անօրինական տեղեկություններ գործունեության, ծառայության կամ ապրանքի մասին: Դրա մեջ են մտնում ֆինանսական բուրգերի սխեմաները, թմրանյութերը, վտանգավոր քիմիկատները, զենքը և գողացված ապրանքը:

Չ՛հրատարակել և չ՛փոխանցել որևէ վիրուս կամ այլ դեստրուկտիվ էլեմենտ պարունակող նյութեր:

Չ՛վերբեռնել այլ օգտատիրոջ կողմից արդեն տեղադրված ֆայլ` տեղյակ լինելով կամ ենթադրելով, որ այդ կերպով տվյալ ֆայլի տարածումը հանդիսանում է օրինական:

 

Պատասխանատվության սահմանափակում

Օգտվելով Erexa.am-ի ծառայություններից` օգտատերը հաստատում է իր համաձայնությունը առ այն, որ նա օգտվում է կայքից և դրա ծառայություններից ըստ իր կամքի և պատասխանատվության, գրանցվում է ու վերցնում իր վրա բոլոր ռիսկերը, որոնք կախված են տեղադրված հայտարարությունների օգտագործման համար:

Այս կայքում տրամադրված տեղեկությունը կարող է օգտագործվել միայն տեղեկատվական նպատակով: Erexa.am-ը պատասխանատվություն չի՛ կրում տրամադրված տեղեկության ճշգրտության համար:

Ոչ մի պարագայում մենք չե՛նք ստանձնում պատասխանատվություն հասցված նյութական վնասի համար, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար: Կայքում տեղադրված տեղեկությունը թարմացման ենթակա է: Կայքը կարող է պարունակել տեխնիկական անճշտություններ և տառասխալներ: Մենք պատասխանատու չենք պահպանված տեղեկությունների համար:

Erexa.am-ը չի՛ երաշխավորում անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում, ինչպես նաև այն, որ բոլոր անսարքությունները կհեռացվեն: Նաև տեղեկացնում ենք, որ մենք չե՛նք կարող երաշխավորել վիրուսների կամ այլ դեստրուկտիվ տարրերի բացակայությունը, որոնք ներբեռնվում են կայքից և առաքվում էլ. փոստի միջոցով: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր կողմից վերբեռնվող տվյալների անսխալ լինելու համար:

 

Համաձայնագրի ժամկետը

Տվյալ օգտագործման համաձայնագիրը ուժի մեջ է մտնում օգտատիրոջ` Erexa.am-ում որևէ ծառայությունից օգտվելու կամ կայքում գրանցվելու պահից և տևում է անժամկետ:

Օգտատերը իրավունք ունի միակողմանի դադարեցնել կայքում գրանցումը` առանց Erexa.am-ի ադմինիստրացիային նախազգուշացման և պատճառաբանման:

Եթե օգտատերը համաձայն չէ կայքում հայտարարությունների հրապարակման կանոնների կամ տվյալ օգտագործման համաձայնագրի հետ, նա պարտավո՛ր է դադարեցնել Erexa.am-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելը: Erexa.am կայքի օգտագործումը չդադարեցնելու փաստը հանդիսանում է օգտատիրոջ կողմից համաձայնության փաստ:

 

Cookies

Ինտերնետային կայքի սերվերները օգտագործում են ժամանակավոր Cookie-ներ: Օգտագործողները կարող են ջնջել կամ անջատել այս Cookie-ներ, փոխելով իրենց վեբ հրահանգիչների կարգավորումները:

 

Ինչպե՞ս Ջնջել հաշիվը erexa.am կայքից

Օգտագործողները կարող են ջնջել իրենց հաշիվը մուտq գործելով համակարգ, ձախ մենույի նախավերջին տողում կարող են տեսնել "Ջնջել հաշիվը" կոճակը, որի միջոցով կարող են ջնջել կայքում իրենց բոլոր պահպանված տվյալները։

 

0