Տուրբոզավրեր - Սովորական մի օր

Օգոստոսի 12, 2021
715 դիտում
Կատյան և Պետյան պախկվոցի են խաղում հարևան երեխաների հետ: 
 
Ֆեդյան շատ անհանգստացած է, որ իրեն անընդհատ գտնում են, քանի որ բակում թաքնվելու տեղ չկա: Իսկ եթե կարելի լիներ անտառում թաքնվել, ոչ ոք նրան հաստա՛տ չէր գտնի: Բայց նրա մայրը թույլ չի տալիս նրան խաղալ անտառում, քանի որ Ֆեդյան դեռ փոքր է, և նա կարող է մոլորվել: 
 
Երեխաները շարունակում են պախկվոցի խաղալ, բայց այժմ էլ նրանք չեն կարողանում Ֆեդյային գտնել: Կատյան ենթադրում է, որ Ֆեդյան կարող էր գնալ անտառ և այնտեղ թաքնվել, չէ՞ որ նա ասում էր, իրեն այնտեղ ոչ ոք չի գտնի: Բորյան՝ ավագ եղբայրը, գնում է անտառ նրան որոնելու: Որոշ ժամանակ անց, Կատյան ու Պետյան հասկանում են, որ, ամենայն հավանկանությամբ, նա նույնպես մոլորվել է: 
 
Դե, իհարկե, երեխաները դիմում են Տուրբոզավրերի օգնությանը: Չէ՞ որ անտառը հսկայական է և իրենք երկուսով չեն կարողանան գտնել հարևան երեխաներին: 
 
Ինչպե՞ս Տուրբոզավրերը կօգնեն երեխաներին որոնելու հարցում: Եվ ինչու՞ Ֆեդյան և Բորյան մոլորվեցին:

Թողնել մեկնաբանություն

Նմանատիպ մուլտֆիլմեր