Պապն ու շաղգամը - հեքիաթ

Մարտի 30, 2019
3447 դիտում

Սիրված մանկական հեքիաթի՝ <Պապն ու շաղգամը> մուլտը փոքրերի համար։

Դռան առաջ մի անգամ
 
Պապը ցանեց մի շաղգամ:
 
Շաղգամն աճեց,
 
Մեծացավ.
 
Պապը քաշեց, քաշքշեց,
 
Շաղգամն հողից
 
Չհանեց:
 
 
 
Պապը կանչեց
 
Տատիկին.
 
Տատը` պապից,
 
Պապը` շաղգամից.
 
Հա՛ քաշեցին,
 
Քաշքշեցին,
 
Շաղգամը հողից
 
Չհանեցին:
 
 
 
Տատը կանչեց
 
Թոռնիկին,
 
Թոռը` տատից,
 
Տատը` պապից,
 
Պապը` շաղգամից.
 
Հա՛ քաշեցին,
 
Քաշքշեցին,
 
Շաղգամը հողից
 
Չհանեցին:
 
 
 
Թոռը կանչեց շնիկին.
 
Շունը` թոռից,
 
Թոռը` տատից,
 
Տատը` պապից,
 
Պապը` շաղգամից.
 
Հա՛ քաշեցին, քաշքշեցին,
 
Շաղգամը հողից
 
Չհանեցին:
 
 
 
Շունը կանչեց
 
Փիսոյին. 
 
Փիսոն` շնից,
 
Շունը` թոռից,
 
Թոռը` տատից,
 
Տատը` պապից,
 
Պապը` շաղգամից.
 
Հա՛ քաշեցին,
 
Քաշքշեցին,
 
Շաղգամը հողից չհանեցին:
 
 
 
Փիսոն կանչեց
 
Մկնիկին.
 
Մուկը` փիսոյից,
 
Փիսոն` շնից,
 
Շունը` թոռից,
 
Թոռը` տատից,
 
Տատը` պապից,
 
Պապը` շաղգամից.
 
Որ քաշեցին, քաշքշեցին,
 
Շաղգամը հողից
 
Հանեցի՜ն:

Թողնել մեկնաբանություն

Նմանատիպ մուլտֆիլմեր