Մայիսի 03, 2019
3557 դիտում
Սիրված մանկական հեքիաթի՝ <Կիկոսի մահը> մուլտը փոքրերի համար։
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․
— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․
— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․
Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․
Թողնել մեկնաբանություն