Գնդիկ Բոքոնիկը - հեքիաթ

Ապրիլի 04, 2019
4553 դիտում

Սիրված մանկական հեքիաթի՝ <Գնդիկ բոքոնիկը> մուլտը փոքրերի համար։

Լինում են, չեն լինում մի պառավ ու մի ծերուկ են լինում: Մի օր ծերուկը պառավին խնդրում է.
-Պառա´վ ջան, մի գնդիկ-բոքոնիկ թխիր:
-Ինչո՞վ թխեմ, ալյուր չունենք:
-Է˜, պառավ ջան, տաշտակը քերիր, մեջն ավլիր, կարող է մի բան դուրս գա:
Պառավը վերցնում է սագի թևիկը, տաշտակը քերում-քերքերում, մեջը ավլում, հավաքում է մի բուռ ալյուր:
Թխում է պառավը մի գնդիկ-բոքոնիկ, դնում պատուհանի գոգին, որ սառի:
Գնդիկ-բոքոնիկը մնում է մնում ու հանկարծ լուսամուտից գլորվում նստարանին, նստարանից` հատակին, հատակի վրայով` դեպի դուռը, շեմքից ցատկում է նախասենյակ, նախասենյակից` գլորվում բակ, այնտեղից դուրս է թռչում ու գլորվում ճանապարհով:
Գլորվում է գնդիկ-բոքոնիկը ճանապարհով, դեմ է դուրս գալիս մի նապաստակ:
-Գնդի´կ-բոքոնիկ, Գնդի´կ-բոքոնի, ես քեզ կուտեմ:
-Մի´ կեր ինձ, շլդիկ նապաստակ, ես քեզ համար մի երգ կասեմ,- ու երգում է.

Թողնել մեկնաբանություն

Նմանատիպ մուլտֆիլմեր