Չարի վերջը - հեքիաթներ

Ապրիլի 05, 2019
6985 դիտում

Սիրված մանկական հեքիաթի՝ <Չարի վերջը> մուլտը փոքրերի համար։

 
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
 
Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
      Ուրախանաք...
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ...
      — Վա՜յ, չըկտրես,
Աստված սիրես,
      Էս մինն ահա
      Տար քեզ ծառա,
      Միայն թե էդպես
      Մի ջընջիլ մեզ
Բընով–տեղով,
      Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։

Թողնել մեկնաբանություն

Նմանատիպ մուլտֆիլմեր