Խոշորացույց 75մմ
Խոշորացույցը, աչքով վատ տեսանելի օբյեկտների դիտման օպտիկական սարք է։ Օբյեկտը տեղավորում են խոշորացույցի կիզակետային հեռավորությունից աննշան փոքր հեռավորության վրա։ Խոշորացույցով անցնող և աչքի մեջ բեկվող ճառագայթները ցանցաթաղանթի վրա հավաքվում են ավելի մեծ անկյան տակ, քան խոշորացույցի բացակայության դեպքում։ Դրանով է բացատրվում սարքի խոշորացնող հատկությունը։
Պարզագույն խոշորացույցը փոքր խոշորացումով (~2-3) հավաքող ոսպնյակ է։ Միջին խոշորացում (4 - 10) ստանալու համար կիրառվում են 2 կամ 3 ոսպնյակներից կազմված համակարգեր։ Լինում է նաև չափիչ խոշորացույց՝ օբյեկտի գծային չափերի որոշման համար։
Թողնել մեկնաբանություն