Տիկնիկ մեծ ականջներով
Խաղալիքները երեխաների կյանքում շատ մեծ ու կարևոր դեր են կատարում։ Դրանք ազդում են երեխայի զարգացման վրա և օգնում են լինել ավելի շփվող։ Խաղալիքներ ընտրելու ընթացքում պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, օրինակ թե այդ խաղալիքը ինչպես ու ինչ չափով կկարողանա ազդել երեխայի վրա։ Խաղալիքներ ընտրելիս կարևոր է գիտակցել դրանց լավ և վատ կողմերը, հասկանալ իրականում ինչ կարող է երեխան սովորել այդ խաղալիքի միջոցով և դրա օգտագործումից հետո ինչ փոփոխություններ կունենա։ Բայց այնուամենայնիվ խաղալիքների բազմազանությունը նույնպես երեխայի վրա կարող է լավ ազդեցություն ունենալ։ Այսինքն երբ երեխան ունի տարատեսակ խաղալիքներ, նա դրանից ավելի ինքնավստահ կարող է դառնալ, ուստի այդ բազմազանության ապահովման ընթացքում լավ կլինի նաև ունենալ ոչ ստանդարտ տեսքի տիկնիկներ։
Թողնել մեկնաբանություն