Սեղանի խաղ Պատասխանիր 7 վայրկյանում
Ձեր ձեռքում սեղանի ժամանցային խաղ է, որը կարող եք խաղալ ցանկացած ընկերախմբով (3-6խաղացող)։
Հավաքածուն պարունակում է 366 խաղաքարտ, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու կողմ՝ կարմիր և դեղին։ Խաղը սկսում է մասնակիցներից ամենափոքրը, այնուհետև քայլը փոխանցվում է ժամասլաքի ուղղությամբ։
Բոլոր հարցերը սկսվում են Թվարկիր երեք․․․ արտահայտությամբ։ Օրինակ՝ Թվարկիր երեք անվանի Հովհաննեսների։ Պատասխանելու համար տրվում է 7 վայրկյան՝ Ժամանակը հաշվվում է ավազե ժամացույցի միջոցով։
Եթե պատասխանող մասնակիցը 7 վայրկյանի ընթացքում հասցնում է անվանել ընդամենը մեկ կամ երկու տարբերակ, ապա նա միավոր չի ստանում և քայլը փոխանցում է հաջորդ մասնակցին՝ ժամասլաքի ուղղությամբ։ Ընդ որում՝ հաջորդ մասնակիցը չի կարող կրկնել նախորդի տված խատասխան(ներ)ը։
Կան նաև լրացուցիչ քարտեր՝ հարցի փոխանցման կամ հարցի փոփոխման համար։
Նա, ով ճիշտ է պատասխանում իր խաղաքարը տեղաշարժում է առաջ։ Հաղթում է այն մասնակիցը, ով առաջինն է հասնում Ավարտ - ին։
Թողնել մեկնաբանություն