Սեղանի խաղ Ժրաջան մեղու
Փորձիր դառնալ ամենաժրաջան մեղուն՝ մեղրահացի ամենից շատ բջիջներ կուտակելով և խուսափելով բկլիկ արջի ծուղակն ընկնելուց։ Չորս հոգու համար նախատեսված այս աշխույժ և հետաքրքիր խաղն ունի շատ պարզ կանոններ։ Խաղի տևողությունը 20-25 րոպե է։ << Ժրաջան մեղուն>> ոչ միայն կօգնի զարգացնել երեխայի տրամաբանությունը, այլև կպարգևի վառ տպավորություններ և դրական լիցքեր։
Խաղի պարագաներն են՝
- 1խաղադաշտ
- 4մեղու
- 64բջիջ
- 1զառ
- 1տակառիկ
Թողնել մեկնաբանություն