Սեղանի խաղ Ջենգա թվերով

Սեղանի խաղ Ջենգա թվերով
2 800 դր․
560 միավոր
Կոդ: GHL-932
Սեղանի խաղ Ջենգա թվերով
Առկա չէ
Բաժիներ: Սեղանի խաղեր

Սեղանի խաղ Ջենգա թվերով

Ջենգա սեղանի խաղը ստեղծել է խաղերի դիզայներ Լեսլի Սքոթը։

Աշտարակի կառուցման համար նախատեսված է փայտե 54 աղյուս։ Խաղացողները աշտարակի հիմքից հերթով հանում են աղյուսներ և դնում վերևում` դարձնելով աշտարակն ավելի բարձր, բայց և ավելի անկայուն։

Առաջինը սկսում է այն մասնակիցը, ով կառուցել է աշտարակը։ Ամեն քայլով աշտարակի ցանկացած հարկից (բացի նախավերջին հարկից) հանվում է մեկ աղյուս, որը դրվում է վերևում։ Եթե վերևի հարկը լրացված չէ, չի կարելի աղյուսը տեղավորել նախորդող հարկերում։ Աղյուսը դուրս բերելու և հետագայում տեղավորելու համար խաղացողը կարող է օգտագործել միայն մեկ ձեռքը։ Խաղացողը, աշտարակի քանդման վտանգ զգալով, կարող է թողնել աղյուսը, որին դիպել էր, և դուրս բերել մեկ ուրիշը։ Խաղը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ աշտարակը չի քանդվել։ Պարտվում է այն խաղացողը, որի աղյուսը հանելու ընթացքում քանդվում է աշտարակը, կամ 10 վայրկյանի ընթացքում քայլ չի կատարում։ Սակայն եթե մի քանի աղյուս է ընկել, իսկ աշտարակը դեռ կանգուն է, խաղացողները փոխադարձ համաձայնությամբ կարող են շարունակել խաղը։

 

Թողնել մեկնաբանություն

Առաջարկվող ապրանքներ

0