Մանկական զուգարանակոնք աստիճանով
Այն օգնում է երեխային սովորել ինքնուրույն օգտվել:
Երեխաների համար նախատեսված զուգարանակոնքի այս տարբերակը անկասկած կօգնի մայրիներին երեխաներին սովորեցնել ինքնուրույն օգտվել սանհանգույցից :
Զուգարանակոնքից ինքնուրույն օգտվելը հատկապես կարևոր պայման է այն երեխաների համար, որոնք պատրաստվում են մանկապարտեզ կամ դպրոց հաճախել: Մանուկների իրենց կարիքները ինքնուրույն հոգալ չիմանալը կարող է անհարմարությունների հանգեեցնել: Նման տհաճ իրավիճակները կարող են երեխային վատ դրության մեջ դնել և դա էլ կարող է նրանց մոտ հոգեբանական բարդույթների պատճառ հանդիսանալ: Հետագայում այն երեխային խանգարելու է լիարժեք ադապտացվել շրջապատին, ընկերներ ձեռք բերել, ինչ որ հարցերում մասնակցություն ցուցաբերել, ազատ շփում ունենալ ուրշների հետ և այլն:
Այս և նման այլ խնդիրներից խուսափելու համար հարկ է հնարավորինս շուտ սկսել երեխային նման հարցերում ինքնուրույն դարձնելը:
Թողնել մեկնաբանություն