Բասկետբոլի գնդակ
Գնդակը պետք է ունենա գնդաձև տեսք և լինի սահմանված գույնի (նարնջագույն) և ավանդական նախշով, որ կազմված է 8 ներդիրներից ու սև կարերից։ Գնդակի քաշը (պաշտոնապես ընդունված 7 չափինը) կազմում է 567-650 գ, շրջագծի երկարությունը՝ 749-780 մմ: Օգտագործվում են նաև ավելի փոքր չափերով գնդակներ։ Տղամարդկանց խաղի ժամանակ օգտագործվում են «7 չափի», կանանց խաղի ժամանակ՝ «6 չափի», իսկ մինի-բասկետբոլի ժամանակ՝ «5 չափ» գնդակներ. Բասկետբոլի գնդակները լինում են երկու տիպի՝ շինության ներսում խաղալու գնդակներ և ունիվերսալ գնդակներ, որ պիտանի են և՛ շինության ներսում, և՛ դրսում խաղալու համար։
Թողնել մեկնաբանություն