Երեխաներ
«Երեխայի ծնունդը հավանաբար ամենակարևոր եւ հիշարժան իրադարձությունն է բոլորի համար:
Նրանք հենց առաջին վայրկյանից դառնում են մեր կյանքի ամենալուսավոր ու թանկ էակները:
Այդ փոքրիկ, անմեղ ու անօգնական արարածները մեր ուշադրության, ջերմության և սիրո կարիքն ունեն: Երեխաները մեր շարունակությունն են և մեր գոյության իմաստը: Նրանք այնքան զվարճալի են, որ մենք չենք կարողանում զսպել մեր ծիծաղը, երբ նրանք նոր են սկսում խոսել կամ ինչ-որ հնարամիտ արարքներ են գործում լինելով շատ փոքր:
Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է իր մանկական էությամբ: Նրանցից ոմանք շատ ամաչկոտ են, շատերը շատ հետաքրքրասեր են, ոմանք չարաճճի, իսկ մյուսները բարության մարմնավորումներ: Եվ ամեն անգամ, երբ նրանք հարցեր են տալիս, նույնիսկ դժվարանում ես պատասխանել: Բայց դուք չեք կարող պատկերացրնել կյանքը առանց նրանց: Դուք պատրաստ եք նրանց տալ ձեր ամբողջ սերն ու ջերմությունը:
Ամեն անգամ, երբ նրանք ինչ-որ բան են անում, դուք դա պահում եք ձեր սրտում և դարձնում եք հիշողություն։ Դուք ուզում եք հիշել այդ ամենը ամբողջ կյանքում և լուսանկարում եք ձեր երեխայի անհոգ ու մանկական էությամբ լցված պահերը։ Եվ երբ նայում եք նրա լուսանկարներին, կարող եք տեսնել նրանց ներքին աշխարհը, որը լի է բարությամբ, հետաքրքրասիրությամբ եւ հույսով:
Այնպես որ, եթե սիրում եք լուսանկարել ձեր երեխային և ցանկանում եք, որ նրա կյանքի պահերը լինեն ավելի հիշարժան, ապա վերցրեք նրանց լուսանկարները և կիսվեք այստեղ:
Թող աշխարհը տեսնի ձեր հիանալի երեխային:»