Երեխայի կրթության իրավունքը

Տեղեկացրե՜ք  ձեր երեխաներին իրենց իրավունքների մասին, որպեսզի նրանք լինեն պաշտպանված։

Երեխան ունի կրթություն ստանալու իրավունք

 

Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթություն ստանալն անվճար է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 38):

Դպրոցական կարգապահությունն պետք է իրականացվի երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիային համապատասխան:

Պետությունը  բոլոր համապատասխան միջոցներով պետք է ապահովի բարձրագույն կրթության մատչելիությունը՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների:

 

 

 

Երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի.

 

  • երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական ունակությունների զարգացմանը՝ դրանց լրիվ ծավալով

 

  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների նկատմամբ հարգանքի դաստիարակմանը,

 

  • երեխայի ծնողների, նրա մշակութային ինքնատիպության, լեզվի և արժեքների, երեխայի բնակության երկրի ազգային արժեքների, նրա ծագման երկրի և իր սեփական քաղաքակրթությունից տարբեր քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի դաստիարակմանը,

 

  • Երեխային ազատ հասարակության մեջ, փոխըմբռնման, խաղաղության, հանդուրժողականության, տղամարդու և կնոջ իրավահավասարության և բոլոր ժողովուրդների, էթնիկական, ազգային և կրոնական խմբերի, ինչպես նաև բնիկ ազգաբնակչությանը պատկանող անձանց միջև բարեկամության ոգով պատասխանատու կյանքով ապրելուն նախապատրաստելը,

 

  • շրջապատող բնության նկատմամբ հարգանքի դաստիարակմանը:

Այսպիսով յուրաքանչյուր երեխա պետք է հնարավորություն ունենա գիտելիքներ ստանալու և հետագայում դրանք օգտագործելու:

Հռիփսիմե Սիրականյան: