Կարո՞ղ է ձեր երեխան հանճար լինել

Այս հարցի ամենապարզ պատասխանն է << Այո, ձեր երեխան կարող է լինել հանճար․․ >>

 

 

Բոլոր հանճար անունը ստացած մարդիկ իրենց կյանքը սկսել են նույն կերպ։

Նրանց ծնողները աջակցել են իրենց երեխաների տաղանդների զարգացմանը։

Նրանք ունեցել են ճիշտ միջավայր, ինչը երեխային տարել է դեպի դրական զարգացման։

 

Բացահայտեք և զարգացրեք ձեր երեխայի տաղանդները

Որոշ ցուցումներ, թե ինչպես կարող եք օգնել ձեր երեխային զարգացնել իր բնածին ներուժը։

 

  • Մի վատնեք նրա ժամանակը։ Երեխայի կյանքում ամենամեծ ժամանակի վատնումը հեռուստացույցով անօգուտ թողարկումներ դիտելն է։
  • Դրա փոխարեն ընտրեք այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն երեխայի ստեղծարար մտքի զարգացմանը։

 

  • Խրախուսեք նրա հարցերը։ Երախաներն ի ծնե հետաքրքրասեր են։ Նրանք անընդհատ հարցնում են ինչու՞։
  • Ծնողները և ուսուցիչները պետք է փորձեն պահել այդ հետաքրքրությունը երեխաների մեջ։

 

  • Տվեք ձեր երեխային խնդիրներ լուծելու հնարավորություն։ Խնդիրներ առաջանում են անընդհատ։ Օրինակ՝ ինչպես վարել հեծանիվը առանց որևէ պատահարի։
  • Ոգևորեք ձեր երեխային, որպեսզի նա գտնի խնդիրների լուծումներ ինքնուրույն։

 

  • Գրքեր կարդալ։ Ծնողների մեծ մասը գիտեն գիրք կարդալու առավելությունները, բայց քչերն են այնպես անում, որ իրենց երեխան կարդա։ Շատ կարևոր է, որ ծնողները երեխայի համար կարդան, երբ նա փոքր է։ Երեխաներին շրջապատեք հետաքրքիր գրքերով։ Ընտանիքում ունեցեք կարդալու համար հատուկ ժամ։ Երեխաների համար հազարավոր լավ գրքեր կան։

 

 

 

  • Թողեք որպեսզի ձեր երեխան բացահայտի իր շրջապատը։ Տվեք ձեր երեխային որոշ աստիճանի ազատություն։ Այն երեխաները, որոնք մեծացել են չափից դուրս ապահով միջավայրում ունենում են զարգանալու և աճելու շատ քիչ շանսեր։ Թողեք, որ ձեր երեխան խաղա ցեխերի մեջ և կեղտոտվի ժամանակ առ ժամանակ։ Թողեք, որպեսզի նա ինքն իրեն ներկայացնի անծանոթների մոտ։

 

  • Նվիրեք ձեր երեխաներին սեր։ Պարուրեք ձեր երեխաներին սիրով և հոգատարությամբ։ Նրանք պետք է իրենց շատ ապահով և ստաբիլ զգան իրենց մանկության տարիներին։ Խուսափեք շատ տեղափոխություններից, օրինակ՝ դպրոց փոխելուց։
Հռիփսիմե Սիրականյան: