Փայտե փազլ աշխարհի քարտեզ

Փայտե փազլ աշխարհի քարտեզ
900 դր․
180 միավոր
Կոդ: GHL-1481
Փայտե փազլ աշխարհի քարտեզ
Առկա է՝
Փազլ «Աշխարհի քարտեզ» (181872)
???? Ինչպես խաղալ՝
???? Փազլ հավաքելու ցանկությունը կիրառեք որպես աշխարհի քարտեզը սովորելու մոտիվացիա: Երեխայի հետ միասին խաղացեք այնքան ժամանակ, մինչև նա սովորի ինքնուրույն հավաքել փազլը:
???? Երեխային հրահանգ տվեք հավաքել փազլը և ժամանակ ֆիքսեք: Ցույց տվեք նրան իր հաջողությունները: Յուրաքանչյուր հաջորդ փորձը ավելի արագ ժամանակահատվածում կհաղթահարի և կոգևորվի:
???? Փազլի օգնությամբ երեխային սովորեցրեք մայրցամաքներն ու օվկիանոսները:
???? Քարտեզի միջոցով երեխային սովորեցրեք երկրագնդի կողմերը՝ հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք: Կարող եք դա անել որոշակի համեմատությամբ՝ վերև, ներքև, աջ, ձախ կողմերի օգնությամբ: Կամ՝ բնութագրելով մայրցամաքների հատկությունները, օրինակ՝ եղանակային պայմանները. որտեղ է ցուրտ և որտեղ՝ տաք:
???? Երեխային խնդրեք գտնել արևմուտքում գտնվող մայրցամաքները: Եթե երեխան դժվարանում է, կարող եք հրահանգը տալ կողմերով՝ աջ, ձախ և այլն:
???? Երեխային խնդրեք ուշադիր նայել քարտեզին, ապա ծածկեք այն: Խնդրեք վերհիշել, թե ինչ գույներ կամ կենդանիներ կան պատկերված:
???? Յուրաքանչյուր մայրցամաքի և օվկիանոսի հետ կապված որևէ հետաքրքիր տեղեկույթ կամ պատմական իրադարձություն հաղորդեք երեխային: Ասոցիացնելով հետաքրքիր տեղեկությունը տեղանքի հետ՝ երեխան ավելի հեշտ կյուրացնի գիտելիքները:

Թողնել մեկնաբանություն

Առաջարկվող ապրանքներ

0