Մանկական մոնոպոլիա My Little Pony

Մանկական մոնոպոլիա My Little Pony
2 300 դր․
460 միավոր
Կոդ: GHL-358
Մանկական մոնոպոլիա My Little Pony
Առկա է՝

Մանկական մոնոպոլիա My Little Pony հայերեն լեզվով

<<Մոնոպոլիա>>-ն սեղանի խաղ է տնտեսական ստրատեգիայի ժանրով 2 և ավելի մարդկանց համար։ Ամբողջ աշխարհում հանրաճանաչ է դարձել XX դարում։ Խաղի նպատակն է ստարտային կապիտալի ռացիոնալ օգտագործումով ուրիշ խաղացողների սնանկության հասցնելը։

<<Մոնոպոլիա>>-ն իրենից փաստացի ներկայացնում է քառակուսիներից կազմված խաղադաշտ, որը հերթով անցնում են շրջանով բոլոր խաղացողները։

Քառակուսիները բաժանվում են ակտիվների (կազմակերպություն, թանկարժեք իր) և իրադարձությունների։ Երբ գալիս է խաղացողի քայլ կատարելու հերթը, նա զառի նետումով որոշում է, թե քանի քայլ է կատարելու խաղադաշտի վրա այդ նետումով (յուրաքանչյուր քայլը համապատասխանում է զառի մեկ միավորին և խաղադաշտի մեկ միավորին)։ Ներկայումս գոյություն ունեն <<Մոնոպոլիա>>-ի համակարգչային բազում տարբերակներ, ինչպես նաև տարբերակներ բջջային հեռախոսների համար և այլն։

1934 թ․-ին ԱՄՆ-ում <<Մեծ ճգնաժամի>> թեժ պահին Փեմսիլվանիա նահանգի Գերմանթաունա քաղաքից Չարլզ Դերոուն <<Փարքեր Բրազերս>> կազմակերպության ներկայացուցիչներին ցույց տվեց <<Մոնոպոլիա>> խաղի նախագիծը։ Նախագիծը մերժվեց <<դիզայնում 52 սխալների>> համար, բայց դա չկանգնեցրեց գործազուրկ Չարլզին, որը որոշեց խաղը թողարկել սեփական ուժերով։

Ընկերոջ օգնությամբ, որն աշխատում էր տպարանում, Չարլզ Դերոուն պատրաստեց <<Մոնոպոլիա>> -ի 5000 օրինակ, որը վաճառեց Ֆիլադելֆիայի հանրախանութում։ Շատ չանցած նա արդեն չէր հասցնում բավարարել առաջացած պահանջարկը և որոշեց կրկին դիմել <<Փարքեր Բրազերս>> -ի ներկայացուցիչներին։ <<Մոնոպոլիա>>-ն մտավ պատմության մեջ․ արդեն 1935 թ․-ին նա դարձավ Ամերիկայում ամենավաճառվող խաղը։

Ներկայումս <<Մոնոպոլիա>> խաղացածների թիվը անցել է մեկ միլիարդը։ Աշխարհում անցկացվում են <<Մոնոպոլիա>>-ի մրցույթներ մրցանակային ֆոնդերով։

Թողնել մեկնաբանություն

Առաջարկվող ապրանքներ

0