Խորհուրդներ երեխայի վատ պահվածքը ուղղելու համար

Եթե ձեզ  անհանգստացնում է երեխայի վատ պահվածքը, և ինքներդ ձեզ տալիս եք հետևյալ հարցը. «Ինչո՞ւ է նա միշտ այդքան վրդովեցնում»: – իմացեք. դուք մենակ չեք այդ հարցում։

Այդպես են մտածում շատ երիտասարդ ծնողներ ամբողջ աշխարհում:

Երեխայի վատ վարքը ծնողների մոտ կարող է սթրեսի պատճառ դառնալ։

Խորհուրդներ երեխայի վատ պահվածքը ուղղելու համար

Դիտարկենք երեխայի վատ պահվածքը ուղղելու հետ կապված մի քանի եղանակ:

1. Մի պատասխանեք վատ պահվածքին:

Երբ արձագանքում եք երեխայի վատ պահվածքին, ապա այդպիսով խրախուսում եք նրան:

2. Պահպանեք դրական վերաբերմունքը:

Եթե կենտրոնանաք երեխայի վատ պահվածքի վրա, ձեզ համար դժվար կլինի գտնել այս խնդրի արդյունավետ լուծում:

Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ փոփոխություններ կարող է ունենալ երեխայի վարքագիծը, որին ցանկանում եք հասնել, և շարժվեք դեպի նպատակ:

3. Եղեք հետևողական երեխայի վարքի նկատմամբ ձեր արձագանքին:

Ամենակարևորը ՝ հետևողական եղեք վատ վարքի համար պատժամիջոցներ սահմանելիս, քանի որ ինչպես սկսեք այնպես էլ շարունակելու եք:

4. Լավ օրինակ ցույց տվեք:

Փոխեք ձեր պահվածքը `ձեր երեխայի պահվածքը փոխելու համար:

Երեխաները ընդօրինակում են ծնողներին հենց այն համոզմունքի պատճառով, որ ծնողներն ամեն ինչ ավելի լավ գիտեն:

5. Կարգապահությունը անհրաժեշտ է, բայց այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ հետևողական եք ձեր գործողություններում:

Կանոնները սահմանելուց առաջ պետք է ուշադիր մտածել:

6. Հանգստացեք:

Շատ չմտածեք երեխայի լաց լինելու, վեճերի և անհնազանդության մասին:

Երբեմն պետք է դադար վերցնել ավելորդ կարգապահությունից: