Ո՞ր տարիքից սկսել երաժշտության դասերը

Բոլորս էլ լսել ենք այն պատմությունը, որ Մոցարտը գրել է իր առաջին սիմֆոնիան 8 տարեկանում։

Թվում է, թե երեխան՝  հաջողության հասնելու համար, պետք է սկսի իր երաժշտության դասերը ծննդյան օրից, ինչը մասամբ ճիշտ է։

 

երաժշտական դասեր

 

 

Ծնողները հաճախ լսում են բողոքներ ուրիշ ծնողներից:

Դա ստիպում է նրանց հետաձգել երեխայի երաժշտական դասերը ։

Օր՝  « Իմ մայրը ինձ ստիպում էր գնալ երաժշտական դպրոց երբ ես փոքրիկ էի, ես ատում էի դասերը․․ »

Այս բացասական դեպքերից խուսափելու համար ուղղակի պետք է հետաձգել դասերը մինչև ձեր երեխան ավելի մեծ է և կարող է ընտրել իր սիրելի գործիքը։

Կարևորը այստեղ ոչ թե «Ե՞րբ սկսել դասերը»  հարցն է, այլ  «Ո՞րն է երաժշտության դասերի նպատակը փոքր երեխաների համար»

Օրինակ՝  շատ փոքր երեխաներին ծանոթացնում են երաժշտական գործիքների հետ ոչ թե նրա համար, որ նրանք դառնան մասնագետ դրանում, այլ որպեսզի նրանք սովորեն երաժշտության նշանակությունը փոքր հասակից։

 

 

դասեր

 

Այս դասերը չպետք է լինեն շատ պաշտոնական։

 

Ծնողները կարող են օգնել իրենց երեխային կենտրոնանալ երաժշտության վրա երաժշտական խաղերի, պարերի, երեխայի համար երաժշտական գործիք նվագելու միջոցով։

 

3 տարեկանում կարելի է սկսել ավելի «պաշտոնական» դասեր։

Նորից, նպատակը այն չէ, որ ձեր երեխան սովորի գործիք նվագել, այլ այն, որ նա զարգացնի ռիթմի զգացումը, կարողանա ճանաչել որոշակի մեղեդիներ կամ կարողանա ճանաչել երաժշտական գործիքները։

 

5 տարեկանում որոշ երեխաներ արդեն ձևավորում են որոշակի հիմք, որը նրանց պատրաստում է պաշտոնական դասերին։

Այս ժամանակ նույնպես, դասերի նպատակը ոչ թե հրաշալի կատարող դառնալն է, այլ ավելի խորապես երաժշտությունը հասկանալը։

Դաշնամուրը և ջութակը  երկու ամենատարածված գործիքներն են այդ տարիքում նվագելու համար։

 

10 տարեկանում երեխան արդեն տիրապետում է երաժշտական գործիքի հետ կապված բազում հմտությունների։

Նրանք նաև կլինեն ֆիզիկապես ավելի ուժեղ մեծ գործիքների համար, ինչպիսիք են թավ ջութակը կամ փողային գործիքներ, որոնց համար պետք է ավելի մեծ ֆիզիկական ուժ։

Այս ընթացքում, դասերի նպատակը փորձ ձեռք բերելուց փոխվում է կատարողական ունակությունները բարելավելուն։

 

 

դասերը

 

 

Արդյունքում,  «Ո՞ր տարիքից սկսել երաժշտության դասերը» հարցին կա 3 պատասխան։

 

  • Երաժշտության հետ «ոչ պաշտոնական» շփումը պետք է սկսել ծնունդից անմիջապես հետո։
  • Դրան հաջորդում են ավելի սիստեմատիկ դասերը, մոտավոր 3 տարեկանում։
  • Այնուհետ, գործիքին տիրապետելու նպատակը հետապնդող դասերը, որոնք պետք է սկսվեն 6-9 տարեկանից։

 

Հիշեք, որ սրանք ուղղակի ուղեցույցեր են, բացառություններ, իհարկե կլինեն։

Երաժշտության հետ կապ ձևավորելը վաղ հասակից շատ կարևոր է երեխայի զարգացման գործընթացում։