Փաստեր երեխաների զարգացման մասին

Երեխաների զարգացումը տեղի է ունենում շատ արագ, և տպավորություն է ստեղծվում, թե այն կատարվում է մեկ ակնթարթի ընթացքում։

Ամենինչի աճի հիմքում ընկած է կրկնօրինակումը։

Մենք նույնպես փոքր հասակում,կյանքի սկզբնական փուլում  կրկնօրինակում էինք մեր ծնողներին։

Բայց մի փոքր մեծանալոց հետո, երեխաների մոտ սկսվում է անհատական զարգացման փուլը։

  • Երեխաները կարող են ծիծաղել օրվա ընթացքում շուրջ 300 անգամ, մինչդեռ մեծահասակները ընդամենը 20
  • Երեխաների մոտ ուղեղի զարգացման ամենալավ ժամանակը, մինչև 5 տարեկանն է, նրանք դեռ սովորում են ուսումնասիրելու և դիտելու միջոցով։ Այդ տարիքում երեխայի ուղեղը սպունքի պես կլանում է ցանկացած նորություն։
  • Որևէ արարքի ճիշտ կամ սխալ լինելու հասկացողությունը երեխայի մոտ դեռ ձևավորված չէ ։

Այնպես որ պատժվել երեխային որևէ սխալ արարքի համար կլինի աննպատակային։

  • Երեխաները ավելի լավ են զարգանում երբ ունեն կայուն և հետևողական շփում իրենց սիրող և հոգատար ամենաքիչը 3 չափահասաների հետ։

Դրական մարդիկ, ընտանիքի անդամներ, հասակրության մեջ սերտ կապեր, որոնք չափազանց կարևոր են երեխայի  հետագա հաջողության համար։

  • Նորածին երեխայի լացը և ճիչը պայմանավորվծ է ոչ միայն ուշադրության պակասի հետ, այլ նաև մի տեսության համաձայն դա լինում է այն պատճառով որպեսզի ծնողները շատ չկապվեն նրա հետ։

Քանի որ երեխայի մահացության դեպքերը ծնունդից հետո դժբախատաբար շատ տարածված են եղել մադրկության պատմության ընթացքում։

  • Երեխաների մոտ խոսալու ունակությունը կարելի է արագացնել եթե առաջնայինը ծնողները պատասխանեն նրա հանած ձայների մոտ 80%-ին օրվա ընթացքում։
  • Երեխայի խոսքի զարգացումը տեղի է ունենում 4 փուլերի միջոցով ՝
  1. Առաջին փուլում երեխաները ձայներ են հանում , անհասկանալի բլբլում են։
  2. Երկրորդ փուլում նրնաք կարող են արտասանել պարզ բառեր։
  3. Երրորդ փուլում պարզ կապակցված նախադեսություններ։
  4. Եվ ահա վերջում արդեն կարողանում են նորմալ խոսել։

  • Համաձայն կատարված հետազոտությունների, եթե երեխան օրական  3 ժամ դիտում է հեռուստատեսային ծրագրեր, ապա արդեն 7 տարեկան հասակում նրանք կունենան զգայական խնդիրներ։
  • Այն երեխաները, որոնց ծնողները հաճախ են խոսում իրենց հետ, միջինում իմանում են շուրջ 300 բառ ավել քան իրենց հասակակից երեխաները։
  • Ծնունդից հետո երեխաները տեսնում են անգույն, ամսվա ընթացքում  ձևավորվում է գունային տեսղողությունը։
mykadmin: