Կենցաղային պարտականությունների օգուտը երեխաների մոտ

Կենցաղային պարտականությունների կատարումը երեխաների մոտ ձևավորում և զարգացնում է մի շարք ունակություններ, որը նրանց պետք կգա հետագայում հասուն կյանք մտնելիս։

Փոքր հասակից կատարելով պարզ կենցաղային գործեր, օրինակ՝ անկողին հարդարելը կամ շորերը դասավորելը երեխայի մոտ զարգացնում է համակարգվածությունը և շարժողական հմտությունները։

Տնային գործեր կատարելը զարգացնում է նաև երեխայի մոտ հրահանգներին հետևելու ունակությունը, աշխատանքը նախապես պլանավորելու։

Ինչպես նաև սովորեցնում է ժամանակի ճիշտ կառավարում։

Երեխաների ուսմանական սովորությունների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն երեխաների մոտ, ովքեր պարբերաբար կատարում էին տնային գործերը, գիտական առաջադիմությունն ավելի բարձր էր, քան իրենց հասակակիցներինը ովքեր ազատված էին դրանք կատարելուց։

Կենցաղային գործերի մեջ երեխաների ներգրավվածությունը մեծապես նպաստում է նրանց պատասխանատվության զգացողության մեծացման վրա։

Նրանք ոչ միայն սովորում են ինքնուրույն կատարել աշխատանքը, այլև պատասխանատվության զգացում են ներշնչում ողջ ընտանիքի ընդհանուր գործի և բարեկեցության համար։

Երբ ծնողները կատարում են բոլոր տնային գործերը, երեխան կարող է կախյալ զգալ իրեն ծնողներից:

Ժամանակի ընթացքում նա սկսում է ակնկալել, որ իր ծնողները կանեն նրա համար այն ինչ նա կուզենա։

Այնուամենայնիվ, կարևոր է տարանջատել տնային աշխատանքները անելը և սեփական անձի մասին կարողանալ հոգ տանելը։

Որոշ երեխաներ կարծում են, որ եթե իրենք հարդարում են իրենց մահճակալը և դնում խաղալիքները իրենց տեղերում, ապա նրանք արդեն կատարում են տնային աշխատանք:

Կենցաղային պարտականությունների օգուտը երեխաների մոտ

Խնդիրը բարդացնում է համակարգչային և սմարթֆոնային երեխաների մոտ եղած մոլուցքը։

Ծնողների միջև չկա միանշանակ կարծիք, թե արդյոք երեխան պետք է որպես այդպիսին պարգևավճար տալ  տնային աշխատանքների համար։

Մանկական հոգեբանները պնդում են, որ երեխաները պետք է կատարեն տնային աշխատանքները առանց որևէ խրախուսման կամ գումարային ակնկալիքի։

Այլ կատարեն քանի որ դա գործ է որը որ պետք է արվի, ինչպես անում են իրենց ծնողները։

Իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք երեխային գումար տալ աշխատանքը անելու համար, ապա այն մի դիտարկեք որպես կաշառք։

Այլ միջոց որի շնորհիվ երեխան կզարգացնի իր նյութական միջոցները կառավարելու հատկությունները։

Երբեք ուշ չէ երեխային օգնել դառնալ ավելի պատասխանատու և ինքնուրույն։

Ապագայում նա միայն շնորհակալություն կհայտնի ձեզ այն հմտությունների և հատկությունների համար, որոնք դուք ներշնչել եք նրա մեջ:

Դրանք իսկապես կարևոր են երջանիկ և հաջողակ կյանքի համար: