Հղիության վեցերորդ ամիս

Հղիության վեցերորդ ամիս

Վեցերորդ ամիսը հանդիսանում է հղիության երկրորդ եռամսյակի վերջին ամիսը։

Այս ընթացքում ձեր որովայնը անհամեմատելիորեն արդեն աճել է և միգուցե ձեր մարմնի մնացած մասերը նույնպես։

Երեխայի աճին համապատասխանաբար փոփոխվում է նաև ձեր մարմինը։

Ի՞նչ է տեղի ունենում պտղի հետ հղիության վեցերորդ ամսում։

  • Այս ամսվա վերջում երեխան արդեն գրեթե ձևավորված կլինի
  • Նրա օրգանները դեռ ձևավորման փուլում են գտնվում, որի արդյունքում թոքերը դեռ բավականաչափ զարգացած չեն ինքնուրույն շնչել կարողանալու համար
  • Դեմքը ամբողջովին ձևավորված է, ներառյալ աչքի կոպերը և ունքերը, չնայած նրան որ երեխայի աչքերը փակ են, նա արդեն կարողանում է տարբերել մթությունը և լույսը
  • Երեխայի մաշկը այլևս լուսաթափանցիկ չէ, այդ պատճառով նա հավաքում է ճարպեր որպեսզի ապահովի իր ջերմությունը
  • Ամրանում են մկանները, որը նկատելի է դառնում նրա փոքրիկ հարվածներից
  • Արտադրվում են արյան սպիտակ բջիջներ,որոնք բարձրացնում են իմունային համակարգը և կանխարգելում հիվանդությունների առաջացումը

Երեխայի հասակը հասնում է շուրջ 30սմ-ի, իսկ քաշը՝ 680-700գրամ։

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության երկրորդ եռամսյակի վերջում

Այս ժամանակահատվածում , մեջքի և ոտքերի ցավը հավանաբար արդեն դարձել են ամենօրյա կյանքի ուղեկիցներ։

Նաև հավանաբար նկատած կլինեք, որ ձեր ոտքի կոճերը գնալով ուռած տեսք են ստանում, որը կարող է պատճառ հանդիսանալ ավելի մեծ չափսի կոշիկ գնելու։

Ի տարբերություն փորի, ծննդաբերությունից հետո ոտքերի չափսը ետ չի վերադառնում նախկինին։

Իսկ վերադառնալու դեպքում, գործընթացը կարող է տևել մի քանի տարի։

Ստամոքսային խանգարումները, սրտխառնոցները բնորոշ են այս ամսվա համար, հնարավոր է նաև առաջանա ժամանակավոր թութք։

Հավանաբար դուք արդեն հավաքել եք 7-8կգ ավել քաշ։

Միշտ մտապահեք առողջ և ճիշտ սնվելու մասին, օգտագործեք հնարավորինս շատ ջուր, մարմինը ջրազրկումից զերծ պահելու նպատակով։

Մաշկի ձևափոխման պատճառով կարող են նաև առաջանալ գծեր ձեր որովայնի և ոտքերի շրջանում։

Նրանք կանցնեն ծննդաբերությունից հետո, բայց ոչ ամբողջությամբ։

Եթե նրանք դեռ չեն առաջացել, հիշեք՝ շատ դեպքերում նրանք առաջ են գալիս հղիության վերջին ամսում կամ նույնիսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Դրանք կանխելու նպատակով կարող եք օգտագործել հղիության խնամքի միջոցներ՝ որովայնի համար նախատեսված յուղեր և հեղուկներ։