Հղիության իններորդ ամիս

Հղիության իններորդ ամիս

Հղիության իններորդ ամիսը հանդիսանում է վերջինը և եզրափակիչը։

Այնուամենայիվ փոքրիկի լիարժեք ձևավորումը կազմում է՝ 38-40 շաբաթ, որը կազմում է գրեթե 10 ամիս։

Այս պահին դուք հավանաբար արդեն անհամբերությամբ սպասում եք թե ե՞րբ է ծնվելու ձեր բալիկը, մի անհանգստացեք արդեն շատ քիչ է մնացել սպասելու։

Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության իններորդ ամսում։

  • Փոքրիկը արդեն լիովին ձևավորված է և սպասում է թե ե՞րբ է  դուրս գալու մայրական արգանդից
  • Նա շարունակում է քաշ հավաքելու գործընթացը և աճը
  • Ոսկորները գնալով պնդանում են, բացառությամբ՝ գանգոսկրի, որը համեմատաբար ավելի փափուկ է մնում որպեսզի կարողանա դուրս գալ ծննդաբերության ժամանակ
  • Ռեֆլեքսները դառնում են ավելի համակարգված, նա կարող է՝ թարթել աչքերը, սեղմել բռունցքը, պտտել գլուխը
  • Նրան պատող կաղապարային հեղուկը ավելի քիչ է դարձել արդեն

Ձեր փոքրիկը արդեն պատրաստ է ծննդի և երրորդ եռամսյակի վերջում նրա հասակը կկազմի՝ 50-51սմ, իսկ քաշը 2.7-3.5կգ․։

Ի՞նչ է կատարվում ապագա մայրիկի մարմնի հետ հղիության իններորդ ամսում։

Դուք հավանաբար արդեն հոգնել եք հղիի կարգավիճակում գտնվելուց, բայց ևս մի քիչ և դուք արդեն կվայելեք մայրության բերկրանքը։

  • Այս ժամանակահատվածում կարող են դժվարություններ առաջանալ միզարձակման հետ կապված և դուք կարող է նկատեք գույնի փոփոխություն։
  • Ձեր կրծքերը կարող են դառնալ ավելի զգայուն և նուրբ։
  • Հնարավոր են նաև քնած ժամանակ տեսնեք տարօրինակ և արտասովոր երազներ։

Իններորդ ամսում դուք արդեն գիրացած կլինեք սկզբնական շրջանի հետ համեմատած շուրջ՝ 11-15կգ-ով։

Ձեզ կարող է նաև զգացում առաջանալ, որ դուք լի եք էներգիայով և օրինակ՝ ցանկություն ունենաք տունը ամբողջովին մաքրելու։

Դա նորմալ երևույթ է, միայն թե պետք չէ ձեզ գերլարել այդ հարցում։

Օգտակար խորհուրդներ

Շատ կարևոր է այս ընթացքում շարունակել սնվել առողջարար սնունդով և չմոռանալ շատ ջուր խմելու մասին։

Հանգստացեք որքան հնարավոր է շատ, հատկապես եթե պատրաստվում եք կերակրել ձեր երեխային կրծքով։

Եթե նկատում եք արյունահոսություն ձեզ մոտ, շարունակական մեջքի ցավեր, հոգնածության զգացում , ուժգին և երկարատև կծկումներ ապա այս ամենը նախանշաններ են, որ դուք արդեն պետք է գնաք հիվանդանոց, քանի որ որ վերջապես եկել է ձեր փոքրիկի լույս աշխարհ գալու պահը։