Հղիության երկրորդ ամիս

Հղիության երկրորդ ամիսԱրդեն հղիության երկրորդ ամսում, շատ բաներ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում։

Չնայած որ այդ փոփոխությունները դեռ արտաքնապես տեսանելի չեն կանանց մոտ։

Երեխայի զարգացումը անցնում է սաղմնային փուլի։

Ի՞նչ է տեղի ունենում երեխայի հետ հղիության երկրորդ ամսում։

  • Ամեն րոպե երեխայի մոտ ձևավորվում են միլլիոնավոր բջիջներ, այս բջիջները ձևավորում են երեխայի բոլոր օրգանները։
  • Օրգաններից առաջինը ձևավորվում է սիրտը, հետևելով լյարդին։
  • Երկրորդ ամսվա վերջում արդեն բոլոր օրգանները ձևավորված կլինեն, բայց դեռ ոչ բոլորը կգործեն։
  • Երեխայի մոտ կսկսեն ձևավորվել ձեռքերը և ոտքերը, որոնք կձևավորվեն վերջույթների։
  • Սաղմնային փուլում երեխան մոտավորապես ազնվամորու չափսի է լինում։

Ի՞նչ է կատարվում կնոջ մարմնի հետ հղիության ընթացքում։

Հավանաբար դուք դեռ չեք ունենա հղի կնոջ տեսք, բայց արդեն կսկսեք զգալ ձեզ որպես հղի։

Սաղմի աճը հավելյալ ճնշում է գործադրում ձեր միզապարկի վրա, այդ պատճառով դուք ավելի հաճախ կարող եք ունենալ զուգարան գնալու կարիք։

Դուք նաև կարող եք  անսպասելի ցանկություն և կարիք ունենալ փսխելու, այն կարող է տեղի ունենալ օրվա ցանկացած ժամին։

Դա համարվում է ամենատհաճ երևույթը հղիության երկրորդ և երրորդ ամիսների ընթացքում։

Կնոջ մոտ կարող են նաև առաջանալ խնդիրներ կապված քնի հետ։

Անկախ քնի ժամանակից բնորոշ կլինի շատ հաճախ հոգնածության զգացումը, որը կարող է նաև պատճառ հանդիսանալ մռայլ և տխուր տրամադրություն ունենալուն։

Ի՞նչ պետք է իմանալ երկրորդ ամսվա ընթացքում։

Եթե դուք դեռ չեք սկսել սնվել նախածծնդական հավելումներով, ապա սկսեք դրանք օգտագործել հնարավորինս շուտ։

Վարժեցրեք ձեզ թե ի՞նչ պետք է ուտել հղիության ընթացքում, և ինչերից պետք է հեռու  մնալ։

Զերծ պահեք ձեզ այն բաներից որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ ձեր երեխայի համար։

  • Ծխախոտ և տոբակո
  • ալկոհոլային խմիչքներ
  • քիմիական նյութերի հետ առնչություն, օր․՝սնդիկ

Հիշեք՝ առաջին եռամսյակը երեխայի ձևավորման կարևորագույն շրջանն է։

Այս փուլում ապագա մայրիկը պետք է դրսևորի զգուշություն և ուշադրություն ապագա փոքրիկի նկատմամբ։

Լինի շատ հետևողական ցանկացած խնդրի։