Հետաքրքրաշարժ փաստեր մեր մարմնի մասին։ Մաս 1

Հետաքրքրաշարժ փաստեր մեր մարմնի մասին

Մեր մարմինը զարմանալի համակարգ է, նրա բոլոր օրգանները ճշտորեն և կատարելապես փոխազդում են միմյանց հետ։Ահա հետաքրքիր փաստեր մեր մարմնի մասին։

Երբևէ մտածել ե՞ք այն մասին, թե քանի անգամ է երեխան թարթում աչքերը մեկ րոպեի ընթացքում։

Կամ ինչու երեխաները ավելի շատ ոսկորներ ունեն քան մեծահասակները։

Ի՞նչ չափսերի կլիներ մեր ուղեղը եթե վրան ծալքեր չլինեին։

Կամ որք՞նէ մեր աղիքների ընդհանուր երկարությունը։

Փորձենք գտնել այս և մնացյալ հարցերի պատասխանները մեր փաստերի միջոցով

1․ Եղջերաթաղանթը միակ մարմնի մասն է որը չի սպասարկվում արյամբ։

2․ Մարդու մարմնի ճարպերը բավական են 7 օճառ պատրաստելու համար։

3․ Ծնունդից մինչև մահ մարդու ոսկորները 300ից դառնում են 204։

4․Սիրտը կարող է բաբախել գտնվելով մարմնից դուրս։

5․ Երբ մենք կարմրում ենք, ստամոքսը նույնպես կարմրում է։

6․Մարդը ի ծնե ունի լողալու ռեֆլեքս և եթե հայտնվելով ջրի մեջ նա սկսի խորտակվել մարմնի մոտ միանում է այդ ռեֆլեքսը և ամեն կերպ փորձում չխորտակվել։

7․Տիեզերագնացները կարող են մինչև 5սմ աճել գտնվելով տիեզերքում։

8․ Մարդու ուղեղը կարող է 10 րոպե շարունակել աշխատել առանց թթվածնի սնուցման։

9․ Չափազանց քաղցած լինելու դեպքում ուղեղը սկսում է կերակրվել ինքն իրենից։

10․Երաժշտություն լսելիս մեր սրտի բաբախոցը սկսում է համաչափ զարկել երգի ռիթմի հետ։

11․ Ցանկացած օրգան որից մենք ունենք 2 հատ, միայն մեկնել է բավարար ապրելու համար։

12․ Մեր մարմնում գոյություն ունեցող արյան անոթները միասին կազմում են ավելի քան 100000կմ։

13․ Մենք չենք կարող շնչել և կուլ տալ միևնույն պահին։

14․ Մեր քիթը և ականջները շարունակում են աճել ողջ կյանքի ընթացքում։

15․  Փոքրիկները թարթում են 2-3 անգամ 1 րոպեի ընթացքում, իսկ մեծահասակները 10 անգամ և ավել։

Շարունակությունը հաջորդ հոդվածում։

Մեկնաբանաություններ

avatar