4 խորհուրդ՝ ձեր վաղաժամ ծնված երեխային խաղաղ քնելու համար

Ստորև կներկայացնենք վաղաժամ ծնված երեխաներին խաղաղ քուն պարգևելու խորհուրդներ:

Դեպքերի մեծամասնության ժամանակ եթե երեխան ծնվում է բնականոն ժամանակից շուտ ապա ծնողները անհանգստանում են նրա առողջական վիճակի համար:

Ծնողները մտածում են թե ինչ հավելյալ խնամք է անհարժեշտ վաղաժամ ծնված երեխաներին:

Ինչպես նաև թե քանի ժամ քուն է անհրաժեշտ երեխային առողջ լինելու համար:

Եթե ձեր երեխան ծնվել է նախատեսված ժամանակից շուտ, ապա կան մի քանի հստակ կողմեր որոնց պետք է հավելյալ  ուշադրություն  և խնամք ցուցաբերեք:

 4 խորհուրդ՝ ձեր վաղաժամ ծնված երեխային խաղաղ քնելու համար

1.Խաղաղ քուն ունենալու համար երեխան կքնի սովորականից ավելի երկար

Վաղաժամ ծնված երեխաները համեմատական կարգով ավելի երկար են քնում քան իրենց ժամանակին ծնված երեխաները:

Պատճառը նրանում է որ վաղաժամ ծնված երեխայի ուղեղը ամբողջությամբ դեռ զարգացած չէ, ի տարբերություն բնականոն ժամանակին ծնված երեխայի:

Երեխան կքնի սովոականից երկար, բայց դա կտևի շատ քիչ ժամանակ:

Հաճախ կնկատեք որ նա արթուն է մնում մի քանի ժամ  հանկարծակի քնում կամ նույնը հակառակը:

Այդ գործընթացը տևում է շուրջ երկու ամիս:

2.Երեխան կարիք կունենա ավելի շատ գիշերային կերակրման

Գիշերվա ընթացքում ձեր երեխան ավելի հաճախ կունենա կերակրման կարիք այդ պատճառով նա կարող է քնից արթնանալ ավելի հաճախ:

Երեխայի կյանքի սկզբնական մի քանի ամիսների ընթացքում կարելի է նրան կերակրել ամեն 3 ժամը մեկ:

Քիչ քանակությամբ, բայց շատ հաճախականությամբ կերակրելը կնվազեցնի նաև երեխայի կերածը չմարսելու հավանականությունը:

3. Խաղաղ քնելու համար երեխային անհրաժեշտ կլինի քնել մեջքի վրա ոչ թե փորի

Անկախ նրանից երեխան ծնվել է վաղաժամ թե իր ժամանակին, երկու դեպքում էլ խորհուրդ է տրվում երեխային քնեցնել մեջքի վրա:

Համոզվեք որ ներքնակը որի վրա քնում է երեխան ամուր է, քանի որ փափուկ ներքնակի վրա քնելը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ երեխայի վրա:

4. Երեխայի համար ավելի անվանգ և ապահով կլինի քնել ծնողների հետ մի սենյակում, իր օրորոցի մեջ

Երեխայի կյանքի սկզբանական ժամանակաշրջանում, ամենաապահով վայրը քնելու համար դա ծնողների սենյակն է:

Այստեղ կարևոր է որպեսզի երեխան քնի իր օրորոցի մեջ, ոչ թե ծնողների անկողնում:

Այսպիսով դուք իշտ կկարողանաք հետևել ձեր երեխային, բացի դրանից ավեի հեշտ կլինի կերակրելը գիշերվա ընթացքում: